Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ Ադրբեջան է փախել. ԱԱԾ-ն ճշտում է
Ադրբեջանական «Apa.az» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ փախել է Ադրբեջան և քաղաքական ապաստան խնդրել:
Ըստ լրատվականի` Վահան Մարտիրոսյանը Հայաստանից փախել է Ադրբեջան՝ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ընդդիմադիր գործունեության համար հետապնդվում է ՀՀ իշխանության կողմից:
Այս առնչությամբ «Zham.am»-ը կապ հաստատեց Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնի հետ, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը ճշտվում է:
Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջան գնալուն անդրադարձել է ռուսական «Interfax» գործակալության ադրբեջանական ծառայությունը, որը տեղեկացնում է, որ վրացի իրավապաշտպաններն են Վահան Մարտիրոսյանի նամակը հանձնել Ադրբեջանցի իրավապաշտպաններին: Սպասվում է, որ վաղը Վահան Մարտիրոսյանը կնոջ հետ հանդես կգա ասուլիսով: