ԱԺ–ում Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագծիքննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ իր անձնական կարծիքը դրական է ներկայացված փոփոխություններին։
Անդրադառնալով անցյալում ԲՀԿ–ի որդեգրած քննադատական դիրքորոշմանը՝ Էնֆիաջյանը նշել է.
–Գործողություններ, հայտարարություններ են եղել, որոնք բոնորոշ են եղել հենց կոնկրետ տվյալ իրավիճակին։ Եվ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամ անհատները, որոնք փորձում են հիշողությունների գիրկն ընկնել, ինչ–որ բաներ հիշեցնել մեզ, թույլ տվեք այս բարձր ամբիոնից շատ հստակ ձևակերպել այս միտքը՝ եթե հիշողությունների գիրկն եք ընկնում, մենք կարող ենք պարզապես մեկ–երկու դրվագ հիշեցնել, և չեմ կարծում՝ դրանից հետո որևէ մի անհատականություն ուզենա այլևս հիշողություններից խոսել։
Նա նաև ասել է, որ այն պետություններում, որտեղ գործում է կառավարման խորհրդարանական համակարգը, ժողովրդավարությունը շատ ավելի բարձ մակարդակի վրա է։
–Այս նախագծի մեջ շատ ավելի հստակ սահմանումներ կան, որպեսզի հավերժ պաշտոնյաներ չլինեն։ Հստակեցվում են թե՛ նախագահի, թե՛ ԱԺ–ի, թե՛ Կառավարության գործառույթները,–ներկայացված նախագիծը համեմատելով գործող Սահմանադրության հետ՝ հավելել է Էնֆիաջյանը։
Վահե Էնֆիաջյան. «Իմ անձնական կարծիքը դրական է»
ԱԺ–ում Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ իր անձնական կարծիքը դրական է ներկայացված փոփոխություններին։

7or.am