Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղափուլի շրջանակներում դորտմունդյան «Բորուսիան»«Սիգնալ Իդունա պարկ» տնային մարզադաշտում կմրցի կուբանական «Կրասնոդարի» հետ։
Այս սեզոնում «Բորուսիային» հաջողվել է 9 խաղում 9 հաղթանակ տանել՝ խփելով 34 գոլ։Հենրիխ Մխիթարյանի թիմը սեզոնի լավագույն մեկնարկն է տվել Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ Ավելի վաղ ոչ մի թիմի չի հաջողվել 4 մեկնարկային խաղափուլում առավելագույն միավորներ հավաքել՝ գոլերի +12 տարբերությամբ։
Ռուսական ակումբի հետ խաղը բաց կթողնի «իշամեղուների» առաջնորդներից Մարկո Ռոյսը, որը չի հասցրել վերականգնվել ոտքի մատի կոտրվածքից հետո։ Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Գերմանիայի առաջնության 3–րդ խաղափուլի շրջանակներում՝ «Գերտայի» հետ հանդիպմանը (3:1)։
«Կրասնոդարը» սեզոնի անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար առաջ է շարժվում, սակայն վերջին 5 արտագնա խաղում «ցուլերն» ընդամենը մեկ հաղթանակ են տարել։ Անցած հանգստյան օրերին կրասնոդարցիները տնային խաղում ջախջախեցին մոսկովյան «Դինամոյին» (4:0)։
Եվրոպայի լիգա. «Բորուսիա»–«Կրասնոդար»
Այսօր Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին խաղափուլի շրջանակներում դորտմունդյան «Բորուսիան» «Սիգնալ Իդունա պարկ» տնային մարզադաշտում կմրցի կուբանական «Կրասնոդարի» հետ։
Այս սեզոնում «Բորուսիային» հաջողվել է 9 խաղում 9 հաղթանակ տանել՝ խփելով 34 գոլ։ Հենրիխ Մխիթարյանի թիմը սեզոնի լավագույն մեկնարկն է տվել Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ Ավելի վաղ ոչ մի թիմի չի հաջողվել 4 մեկնարկային խաղափուլում առավելագույն միավորներ հավաքել՝ գոլերի +12 տարբերությամբ։
Ռուսական ակումբի հետ խաղը բաց կթողնի «իշամեղուների» առաջնորդներից Մարկո Ռոյսը, որը չի հասցրել վերականգնվել ոտքի մատի կոտրվածքից հետո։ Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Գերմանիայի առաջնության 3–րդ խաղափուլի շրջանակներում՝ «Գերտայի» հետ հանդիպմանը (3:1)։
«Կրասնոդարը» սեզոնի անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար առաջ է շարժվում, սակայն վերջին 5 արտագնա խաղում «ցուլերն» ընդամենը մեկ հաղթանակ են տարել։ Անցած հանգստյան օրերին կրասնոդարցիները տնային խաղում ջախջախեցին մոսկովյան «Դինամոյին» (4:0)։
Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 21:00–ին։
7or.am