Լրահոս

17.09.2015 15:41


Գագիկ Ջհանգիրյան. «Սա չլսված, չտեսնված, չնաշխարհիկ բան է»

Գագիկ Ջհանգիրյան. «Սա չլսված, չտեսնված, չնաշխարհիկ բան է»

Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար ԱԺ նիստի ժամանակ հերթագրվել է 41 պատգամավոր։

Նրանցից առաջինը ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա նշել է, որ որևէ իրավական ակտ բարեփոխելու կամ լրամշակելու համար նախ այն պետք է պրակտիկայում կիրառված լինի։ Մինչդեռ, Ջհանգիրյանի խոսքով, հենց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հեղինակներն են արձանագրել, որ գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ չեն իրականացվում։

–Ոչ թե պետք է փոխել տասնյակ չգործող հոդվածներով Սահմանադրությունը, այլ դա լիարժեք կիրառելու անհրաժեշտություն կա։ Որովհետև մենք չենք ապրել այդ Սահմանադրությամբ, չգիտենք դրա դրական կողմերը, չենք կիրառում, որ տեսնենք՝ պրակտիկայում ինչն է մեզ խանգարում,–ասել է Ջհանգիրյանը։

Նա նաև ավելացրել է, որ ոչ միայն քաղաքական մեծամասնությունը չի հաղթահարվել այս նախագծով, այլ ընդհակառակը։

–Քաղաքական մենաշնորհը, որը փաստացի է այսօր ձևավորվել, մենք ամրագրում ենք որպես սահմանադրական սկզբունք։ Սա չլսված, չտեսնված, չնաշխարհիկ բան է։ Ոչ մի պառլամենտական երկիր չեք կարող վկայակոչել, որ քաղաքական մենաշնորհն ամրագրած լինի «կայուն մեծամասնության ապահովում» սկզբունքի տակ։ Էդպիսի երկիր գոյություն չունի,–նշել է պատգամավորը՝ հավելելով.

–Ուզում եմ հուսալ, որ այն քաղաքական ուժերն ու անհատներն, ովքեր կողմ կքվեարկեն այս Սահմանադրությանը, կքվեարկեն իրենց խղճի մտոք՝ մտածելով, որ լավ գործ են անում Հայաստանի համար, ոչ թե որևէ քաղաքական ուժի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը