Աշխարհ

18.09.2015 01:56


Դանիական գարեջրի տակառներից լվացող միջոցներ են գտել

Դանիական գարեջրի տակառներից լվացող միջոցներ են գտել

Մեծ աղմուկ է բարձրացել Շվեդիայում այն բանից հետո, երբ «Carlsberg» ռեստորանի երկու աշխատակից բերանի այրվածքներ է ստացել՝ խմելով հաստատության գարեջուրը։

Պարզվել է, որ ալկոհոլային խմիչքի տակառներում լվացվող միջոց կա։ Ընկերությունը հետ է կանչել արդեն վաճառված ջարեջրով լի ավելի քան 4 հազ տարա։ Այս մասին գրում է «ABC News»–ը։

Նշվում է, որ «Staropramen»–ի փչացած գարեջուրը խմած անձինք հայտնվել են հիվանդանոցում։

«Carlsberg Group» դանիական ընկերությունն այն պատրաստում է Չեխիայում և տարածում ամբողջ Եվրոպայով մեկ։ Թե ինչպես են քիմիական նյութերը հայտնվել գարեջրի տակառի մեջ, չի հաղորդվում։

Ընկերության աշխատակիցները հավաստիացրել են, որ թունավորված ըմպելիքը վաճառվել է միայն Շվեդիայում։

Ներկայումս ընկերության պահեստում մոտ 3 հազ տակառ գարեջուր կա, ևս հազարը տարվել է Շվեդիայի 680 ռեստորան ու սրճարան։

Բարեբախտաբար, այդ հաստատությունների այցելուները չեն հասցրել պատվիրել նշված գարեջուրը, քանի որ աշխատակիցները հասցրել են ժամանակին նախազգուշացնել, որ ըմպելիքը թունավորված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը