Լրահոս

18.11.2009 10:46

Վարչապետի գլխին սև ամպե՞ր էին կուտակվել

Վարչապետի գլխին սև ամպե՞ր էին կուտակվել

-Ընդհանրապես տարօրինակ է, որ դրան այդքան մեծ ուշադրություն է դարձվում, որովհետև վարչապետը, լինի Հանրապետական կուսակցության անդամ, չլինի, իրականացնում է այդ կուսակցության քաղաքականությունը։ Բայց քանի որ նա որոշել է դառնալ կուսակցության անդամ, դա մեկ բան կարող է նշանակել, որ սև ամպեր էին կուտակվել նրա գլխին, և Հանրապետական կուսակցությունը հստակ հարց է դրել, որ նա կա՛մ պետք է լինի կուսակցության անդամ, կա՛մ պետք է հրաժարական տա։ Հասարակության համար դա ոչինչ չնշանակող քայլ է, սակայն քաղաքական առումով սա նշանակում է, որ նա ոչնչով չի տարբերվում գործող օլիգարխիկ կլանից, և այդ ամենը փաստագրվեց, վավերացվեց,- վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալու վերաբերյալ ասել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ այդ քայլով Հանրապետական կուսակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ինքն է խաղի կանոնները թելադրողը, և եթե որևէ մեկն իրենց հետ է աշխատում, ուրեմն պետք է անպայման իրենցից մեկը լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։