Լրահոս

17.09.2015 22:28


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 16-ից 17-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 16-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, ապօրինի ծառահատման 6 դեպքից` 5-ը: Բացահայտվել է գողության` 9, կողոպուտի` 2, խարդախության` 4, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը