Նախարարը չի ասել, թե կոնկրետ ում է իրականում օտարվում ՀԷՑ–ը
Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀԷՑ-ի 100 տոկոսբաժնետոմսերը «ԼիորմանդՀոլդինգզԼիմիթեդ»-ինօտարելումասինհարցը։ Օտարման հարցով Կառավարությանն էր դիմել ՀԷՑ–ի սեփականատեր «ԻնտերՌԱՕ» ընկերությունը։
Սակայն թե կոնկրետ ով է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության իրական տերը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԵրվանդԶախարյանը լրագրողներին չի հայտնել։
–Բոլորփաստաթղթերըկուսումնասիրվեն, և մեկ-երկուօրից, երբաշխատանքներըկավարտենք, բոլորհարցերինմանրամասնկպատասխանենք,–ասել է Զախարյանը։
Նա նաև ասել է, որ ՀԷՑ-իվաճառքիցհետոէլեկտրաէներգիայիսակագինըչիփոխվի։
Նշենք, որ արդեն իսկ հայտնի է՝ «ԼիորմանդՀոլդինգզԼիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, այն էլ՝ օֆշորում։
Նախարարը չի ասել, թե կոնկրետ ում է իրականում օտարվում ՀԷՑ–ը
Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու մասին հարցը։ Օտարման հարցով Կառավարությանն էր դիմել ՀԷՑ–ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը։
Սակայն թե կոնկրետ ով է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության իրական տերը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին չի հայտնել։
–Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն, և մեկ-երկու օրից, երբ աշխատանքները կավարտենք, բոլոր հարցերին մանրամասն կպատասխանենք,–ասել է Զախարյանը։
Նա նաև ասել է, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի։
Նշենք, որ արդեն իսկ հայտնի է՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, այն էլ՝ օֆշորում։
7or.am