Աշխարհ

17.09.2015 21:33


Էստոնացի պատգամավորները փոստով «Միասեռականության մասին» գիրքն են ստացել

Էստոնացի պատգամավորները փոստով «Միասեռականության մասին» գիրքն են ստացել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Էստոնիայում: Ինչպես տեղեկացնում է «Delfi»-ն, երկրի խորհրդարանի պատգամավորները փոստով Հենրիխ Հիմմլերի «Միասեռականության մասին» գիրքն են ստացել, ինչպես նաև գրիչ, որի վրա նշված է նացիոնալ-սոցիալիստ Ռիստո Թեյնոնենի կողմից ղեկավարվող կազմակերպության ցանցային էջի հասցեն:

«Հուսով ենք, որ պատգամավորները ժամանակ կունենան ծանոթանալ այդ ստեղծագործության հետ», - գրված է գրչի վրա նշված հասցեում:

Խորհրդարանի նախագահ Էյքի Նեսթորը հույս է հայտնել, որ պատգամավորներն աղբաման կնետեն «նվերը», որտեղ նրա տեղն է: Նա նաև հավելել է, որ մոտ ժամանակներս կպարզվեն ուղարկողի անձն ու դրդապատճառները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը