Աշխարհ

17.09.2015 19:20


Ֆինլանդիայի ՆԳՆ. «Երեխաներն ու փշալարերը չպետք է իրար կողքի գտնվեն»

Ֆինլանդիայի ՆԳՆ. «Երեխաներն ու փշալարերը չպետք է իրար կողքի գտնվեն»

Չնայած ներգաղթյալների թվի աճին՝ Ֆինլանդիան չի պատրաստվում փակել իր սահմանները: «Helsingin Sanomat»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարար Պետերի Օրպոն:

«Մենք չենք պատրաստվում փակել նույնիսկ հյուսիսային սահմանը, որտեղից բազմաթիվ ներգաղթյալներ են գալիս` փնտրելով ապաստան: Մենք ԵՄ և Շենգենի պետություն ենք և շարունակելու ենք գործել այդ կարգավիճակին համապատասխան», - ասել է Օրպոն:

Նա նաև անընդունելի ու մարդու իրավունքներին հակասող է համարել Հունգարիայի գործողությունները փախստականների նկատմամբ։ Օրպոյի խոսքերով՝ ցանկապատերն ու պատերը ժամանակակից Եվրոպայի մասը չեն և դժվար թե որևէ մեկին օգնած լինեն:

«Ժամանակակից աշխարհում երեխաները և փշալարերը չպետք է իրար կողքի գտնվեն», - հայտարարել է Օրպոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը