Աշխարհ

17.09.2015 12:40


ՌԴ նախագահի խոսնակը խորհուրդ է տվել պրանկերներին ներողություն խնդրել Էլթոն Ջոնից (տեսանյութ)

ՌԴ նախագահի խոսնակը խորհուրդ է տվել պրանկերներին ներողություն խնդրել Էլթոն Ջոնից (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել պրանկերներին ներողություն խնդրել բրիտանական հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնից այն բանի համար, որ կատակել են և ներկայացել Վլադիմիր Պուտինի անունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես, ամեն դեպքում, խորհուրդ կտայի ներողություն խնդրել Էլթոն Ջոնից: Մեզ մոտ նրան սիրում ու հարգում են: Երևի թե այդքան էլ գեղեցիկ չէր նման կերպ կատակել նրա հետ», - ասոել է Պեսկովը` հավելելով, որ Էլթոն Ջոնը կարող է հանդիպել Պուտինի հետ, և դրա համար անհրաժեշտ է ընդամենը համապատասխան առաջարկ ուղարկել նախագահական վարչակազմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հայտնի պրանկեր Վլադիմիր Կրասնովը խոստովանել է, որ կատակել է Էլթոն Ջոնի հետ` զանգահարելով նրան և ներկայանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը