Լրահոս

17.09.2015 11:56


ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք է սկսվել

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք է սկսվել

Նախատեսվում է վաղը՝ ժամը 11։00–ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին ԱԺ այսօրվա քառօրյա նիստի մեկնարկին հայտնել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը։

Արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք է սկսվել։

Խնդիրն այն է, որ այսօր ԱԺ–ն չի հասցնի ավարտել Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը, այդ իսկ պատճառով էլ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է առաջացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը