Լրահոս

17.09.2015 18:29


171 միջնակարգ դպրոցի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք

171 միջնակարգ դպրոցի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող մարզադպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ, Շոպրոնի փողոցում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 400 քմ, Հ. Ավետիսյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտակայքում ` 170 քմ, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի թիվ 171 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Զորական գյուղի դաշտերում այրվել է 9 հա, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում` 2000 քմ, Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սարի լանջին` 8 հա խոտածածկույթ և 10 ծառ, Հանրապետության փողոցի թիվ 25 շենքի սկզբնամասում` 30 քմ, 6-րդ միկրոշրջանում` 800 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը` 2000 քմ, Գետամեջ գյուղի մոտակայքում` 2500 քմ խոտածածկույթ և 7 ծառ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի «Մեղրաքար» կոչվող հանդամասում` 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը