Լրահոս

17.09.2015 11:45


«Մազդա 626»–ը բախվել գազատարին և շրջվել

«Մազդա 626»–ը բախվել գազատարին և շրջվել

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08.33-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Զորակ-Դաշտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Մազդա 626» մակնիշի 35 OV 490 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Հ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մասիս քաղաքի ԲԿ:

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը