Տնտեսական

17.09.2015 10:31


Նաիրիտցիները գործարանի վերագործարկման պահանջով ցույց կանեն

Նաիրիտցիները գործարանի վերագործարկման պահանջով ցույց կանեն

Այսօր՝ ժամը 11։00-ին, «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին աշխատակիցները հավաքվելու են Կառավարության մոտ՝ «Նաիրիտի վերագործարկում և աշխատանք» կարգախոսով։

Ցուցարարները մտադիր են հանդիպել վարչապետի կամ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ:

Հիշեցնենք՝ նախօրեին Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ վերջնական որոշում չունի. վերագործարկման համար շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար է պահանջվում, ինչը Կառավարությունը չի կարող ներդնել: Բացի այդ, ըստ նախարարի՝ Համաշխարհային բանկի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է համարվել:

Այդուհանդերձ, նախարարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությանը ձեռնտու չէ գործարանի չաշխատելը, որովհետև պահպանության ծախսերի վրա հսկայական գումարներ են ծախսվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը