Նազարբաևը կշտամբել է Լուկաշենկոյին կաթի փոշի ներմուծելու համար
Սոչիում կայացած ֆորումում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անքաշ և խառնուրդով կաթի վերաբերյալ իր վեճի մասին։ Այս մասին գրում է «Գազտեա»–ն՝ «Tengrinews»–ին հղումով։
«Մենք մեր ընկերոջ՝ Ալեքսանդրի հետ վիճում էինք։ Այնտեղ փոշին լուծում են ջրում և վաճառում։ Դա անքաշ կաթ չէ, այլ կաթնային ըմպելիք, որն այդպես էլ համարվում է ԱՄՆ–ում, սակայն վաճառվում է նույն գնով, ինչ մեր անքաշ կաթը։ Նա կարող է վիճել ինձ հետ, իհարկե, բայց իրականում դա այդպես է»,–ասել է Նազարբաևը։
Բացի այդ, նախագահն ընդգծել է, որ հարկավոր է պահպանել արդարացի մրցակցությունն անարատ և վերականգնված կաթ արտադրողների միջև։
Ռուսաստանին էլ Նազարբաևը հորդորել է մտածել ղազախական տավարի մսի գնման մասին՝ նշելով, որ Ղազախստանը պատրաստ է մեծացնել էկոլոգիապես մաքուր, սառեցված տավարի մսի արտադրությունը։
Ղազախստանը նաև պատրաստակամություն է հայտնել փոխարինել թուրքական, լեհական և չինական պտուղբանջարեղենի ներմուծմանը։

7or.am