Աշխարհ

17.09.2015 09:50


Պետդեպ. «ՌԴ հետ համագործակցությունը հնարավոր է, եթե նա կենտրոնանա ԻՊ դեմ պայքարի վրա»

Պետդեպ. «ՌԴ հետ համագործակցությունը հնարավոր է, եթե նա կենտրոնանա ԻՊ դեմ պայքարի վրա»

ԱՄՆ իշխանությունները հավանական են համարում ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև երկխոսությունն այն դեպքում, եթե ՌԴ–ն Սիրիայի տարածքում զբաղվի միայն «Իսլամական պետության» դեմ պայքարով։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները։

Գերատեսչությունից նշել են՝ եթե ՌԴ–ն իսկապես մտադիր է կենտրոնանալ միայն ԻՊ դեմ պայքարի վրա, ապա համագործակցության հնարավորություն կա։

Թոներն ընդգծել է՝ սիրիական հակամարտության հարցով երկխոսությունը երկու երկրների միջև չափազանց կարևոր է խնդրի ամբողջական լուծման տեսանկյունից։

Ավելի վաղ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիան անվանել էր «թերարժեք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը