Լրահոս

18.11.2009 10:25

Հերմինե Նաղդալյան. «Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հանրապետության համար կենսական նշանակություն ունի»

Հերմինե Նաղդալյան. «Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հանրապետության համար կենսական նշանակություն ունի»

-Այս արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հանրապետության համար կենսական նշանակություն ունի,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը՝ ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ -Խնդիրը միայն այն չէ, որ իրենք մեր սահմանը փակել են, իսկ իրենց սահմանը բաց է։

Պատգամավորի խոսքերով՝ խնդիրը նաև այն է, որ Թուրքիան ունի իր պետական շահերը, իսկ այդ շահերից բխում է նաև հարաբերությունների կարգավորումը։

-Այսօր միջազգային հանրությունը  Թուրքիայից բավական լուրջ սպասելիքներ ունի հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այնպես որ, Թուրքիայի խորհրդարանը պետք է ղեկավարվի նման շահերով,-նշել է Հ. Նաղդալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։