Տնտեսական

16.09.2015 16:50


Հովիկ Աբրահամյան. «Իմ առաջարկը վերաբերել է էներգակիրներին, որ գազը վճարենք ռուբլով»

Հովիկ Աբրահամյան. «Իմ առաջարկը վերաբերել է էներգակիրներին, որ գազը վճարենք ռուբլով»

«Իմ առաջարկը վերաբերել է էներգակիրներին, որ գազը վճարենք ռուբլով»:

«Newsbook.am»–ը տեղեկացնում է, որ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով իր այն առաջարկությանը, որ ԵՏՄ տարածքում գազի վաճառքն իրացվի ռուսական ռուբլով:

«Քննարկումներն ընթանում են, պայմանավորվել ենք, որ չորրորդ եռամսյակում ԵՏՄ կառույցները կքննարկեն այդ հարցը»,- շարունակել է նա` մատնանշելով, որ այդ հարցն օրակարգում է հայտնվել, քանի որ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներն ազդում են նաև մեր տնտեսության վրա:

Վարչապետը շարունակել է` հորդորելով լրագրողներին այս հարցում որևէ վատ բան չփնտրել:

«Իմ կարծիքով` մենք շատ լավ առաջարկ ենք արել. դուք որևէ վատ բան մի՛ փնտրեք, ուղղակի ուզում ենք մեր խնդիրներին լուծում տալ, որ նաև ազդեցություն է մեր ապրանքների ինքնարժեքի վրա, դրա համար ճիշտ է, որ մենք ռուբլով վճարենք»,- շեշտել է նա:

Հարցին, թե այս ամենը ձեռնտու կլինի՞ Ռուսաստանին, վարչապետը պատասխանել է. «Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ԵՏՄ անդամ երկրներ ենք, թող մի բան էլ իրենց ձեռք չտա, ՀՀ-ի տնտեսությանը ձեռք տա»:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը