Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Այդահո նահանգի Թվին Ֆոլս քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Times-News»-ը, գողության վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հանցագործին, ում չի հաջողվել ժամանակին փախչել դեպքի վայրից, քանի որ կողոպտած տանն էր մեքենայի բանալին։
Աղբյուրի փոխանցմամբ` տանտիրուհին ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ վերադառնալով տուն՝ նկատել է, որ դուռը բաց է, իսկ տանը քաոս է տիրում: Երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները հետազոտում էին սենյակները, կինը տան մոտակայքում նկատել է «Chevrolet Cobalt» մակնիշի ավտոմեքենայի կողքին կանգնած տղամարդուն: Վերջինին մոտեցած ոստիկանները մեքենայի նստատեղին փողեր և թանկարժեք զարդեր են հայտնաբերել:
Հարցաքննության ժամանակ 22-ամյա Քալեբ Ֆունքեն պատմել է ոստիկաններին, որ մեքենան տվել էր իր ընկերոջը, որը մեքենայի բանալիները թողել էր մեքենայի մեջ, այդ իսկ պատճառով տղամարդը ստիպված է եղել սպասել փականագործին: Սակայն խոսակցության ընթացքում ոստիկաններին է մոտեցել տանտիրուհին, որի ձեռքում եղել է իր տանը հայտնաբերված մեքենայի բանալին։
Պարզվել է, որ Ֆունքեն մեքենայի բանալին թողել է գողության վայրում, ինչի համար էլ չի կարողացել ժամանակին հեռանալ դեպքի վայրից:
Գողը կողոպտած տանն է մոռացել իր մեքենայի բանալին

7or.am