Լրահոս

16.09.2015 23:10


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 15-ից 16-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 15-ից 16-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը:
Բացահայտվել է խուլիգանության` 1, յուրացման` 2, գողության, խարդախության և մաքսանենգության 4-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության 3 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը