Աշխարհ

16.09.2015 16:57


Նոր տեխնոլոգիայով 35 րոպեում սմարթֆոնը կլիցքավորվի մինչև 80%–ով

Նոր տեխնոլոգիայով 35 րոպեում սմարթֆոնը կլիցքավորվի մինչև 80%–ով

«Qualcomm» ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների մարտկոցների արագ լիցքավորման «Quick Charge 3.0» տեխնոլոգիան:

Ըստ ընկերության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունների` այդ տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվելու է 4 անգամ ավելի արագ, քան լիցքավորման ավանդական եղանակի դեպքում: Այսինքն` սմարթֆոնի մարտկոցը 80%-ով լիցքավորելու համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 35 րոպե:

Նշվում է, որ տեխնոլոգիան օգտագործում է «Intelligent Negotiation for Optimum Voltage» ալգորիթմը, որը հնարավորություն կտա հաշվարկել արդյունավետ լիցքավորմանը նպաստող օպտիմալ հզորությունը:

Տեխնոլոգիան հասանելի է բջջային պրոցեսորների «Qualcomm Snapdragon» 820, 620, 618, 617 և 430 հարթակների համար:

Նշվում է, որ նոր տեխնոլոգիայի օգտագործման հնարավորությամբ սարքերը վաճառքի են հանվելու 2016թ.:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը