Քաղաքական

16.09.2015 14:57


Սեպտեմբերին կայանալու է Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը

Սեպտեմբերին կայանալու է Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը

Սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, նախ կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձնազրույցը երկու երկրների նախարարներից յուրաքանչյուրի հետ, ապա՝ համատեղ հանդիպումը։

«Հուսով եմ, որ վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերի հաճախակիացման հարցով արդյունք կլինի։ Պետք է որոշ հարցեր համաձայնեցնենք»,-ասել է Մամեդյարովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը