Լրահոս

18.11.2009 10:18

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է հայ–թուրքական գործընթացը

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է հայ–թուրքական գործընթացը

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ դա տեղի է ունենում այն երկու երկրների միջև, որոնք իրենց փոխհարաբերություններում ոչ այնքան լավ ժամանակներն են ապրում»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Որքան մեզ հայտնի է, բանակցությունների ընթացքում Երևան-Անկարա ծիրի մեջ բարձրացվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Երևում է, այդ հարցերի ամբողջությունը նույնպես հաշվի է առնվում այդս գործընթացում։ Հուսով ենք, որ ամբողջության մեջ այդ ամենը կլուծվի միջազգային կազմակերպությունների առկա որոշումներին համապատասխան և դա կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերի պատասխանը»,- հայտարարել է նա։

Խոսելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելության դերի մասին՝ Ա. Նեստերենկոն հայտարարել է.

«Մեր կողմից անում ենք մեզ հասանելիք ամեն բան, որ բոլոր կողմերին օգնենք խնդիրը լուծել ԼՂ-ում բնակվող մարդկանց հետաքրքրությունների շրջանակում»։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը դժվարացել է հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամանակահատվածը՝ խորհուրդ տալով համապատասխան պարզաբանման համար դիմել այդ երկրների արտգործնախարարություններին։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։