Լրահոս

16.09.2015 13:40


«Վարդան Պետրոսյանը չգիտի՝ գնա դուրս պերերիվ անի, թե բերեն մոտը, որ իր վրա չհարձակվեն» (տեսանյութ)

«Վարդան Պետրոսյանը չգիտի՝ գնա դուրս պերերիվ անի, թե բերեն մոտը, որ իր վրա չհարձակվեն» (տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ից իր պատիժը բաց ռեժիմով կրող Վարդան Պետրոսյանին դեռ ժամանակ է պետք՝ նոր կյանքին հարմարվելու համար։ Ինչպես հայտնում է «a1plus.am»–ը, պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խոսել է նրա հետ. ամեն օր գնում է աշխատանքի, սակայն դեռ հարցազրույցներ տալ չի ցանկանում։

«Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարի ութ ամիս մարդը փակ տեղ, ու հանկարծ մեկ օրվա մեջ ասում են՝ դու ազատության մեջ ես, գնա գործի։ Երկու շաբաթ պետք է կյանքին ադապտացվելու համար։ Դեռ ինքը չի հասկանում՝ գնա դուրս պերերիվ անի, թե բերեն մոտը, որ իր վրա չհարձակվեն, հարցեր չտան, ինքը իրավունք ունի պերերիվ անի, գնա տուն, լողանա»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը