Ադրբեջանում ևս մեկ դպրոցական է ինքնասպանություն գործել
Ադրբեջանում վերջին երկու օրերին ևս մեկ դպրոցական է ինքնասպանություն գործել:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «report.az» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ջալիլաբադի շրջանի Գյուլմամեդլի գյուղի 12-ամյա դրոցական Թ.Է.-ն կախվել է իրենց տան բակում: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանում գիտության օրը` սեպտեմբերի 15-ին: Դպրոցականի ինքնասպանության դիմելու պատճառը չի նշվում:
Սեպտեմբերի 14-ին էլԻսմայիլլիի շրջանում իրենց տան խորդանոցում կախվել էր 12-ամյա դպրոցական Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովը: Նա ինքնասպանություն էր գործել նոր դպրոցական համազգեստ չունենալու պատճառով:
Նրա ընտանիքի մերձավորների խոսքով` ծնողները չեն կարողացել նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստ և պայուսակ գնել:
Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Գըզըլքենդ գյուղի մի խումբ ծնողներ էլ հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել դպրոց:
Ադրբեջանական ԶԼՄ–ի համաձայն` ծնողներն այսօր առավոտյան հավաքվել են դպրոցի շենքի առջեւ և սկսել բողոքել ուսումնական հաստատությունում առկա սարսափելի պայմանների դեմ:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։