Աշխարհ

16.09.2015 21:08


Պետերբուրգում փախստականի կարգավիճակի համար դիմել է մոտ 100 սիրիացի

Պետերբուրգում փախստականի կարգավիճակի համար դիմել է մոտ 100 սիրիացի

Սիրիայի մոտ 100 քաղաքացի դիմել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իշխանություններին՝ խնդրելով փախստականի կարգավիճակ տրամադրել:

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարարել է Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի ղեկավար Ելենա Դունաևան:

Ըստ Դունաևայի՝ դիմողների շարքում գրեթե չկան մարդիկ, ովքեր ստիպված էին շտապ լքել երկիրը՝ փախչելով պատերազմից: Հիմնականում դիմում են նրանք, ովքեր սովորում էին Ռուսաստանում, համապատասխան ժամկետում չեն վերադարձել հայրենիք և այժմ փորձում են օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանում:

Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի ղեկավարը, սակայն, նշել է, որ այդ մարդիկ չեն կարող արտաքսվել իրենց հայրենիք, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը