Աշխարհ

16.09.2015 15:49


ԵՄ–ն փախստականներին կտա կաթի ավելցուկը

ԵՄ–ն փախստականներին կտա կաթի ավելցուկը

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 30 մլն եվրո տրամադրել եվրոպացի ֆերմերներից կաթ գնելու և այն փախստականներին տալու համար։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման հարցերով եվրոպական հանձնակատար Ֆիլ Հոգանը:

Նշվում է, որ ԵՄ-ում կաթի ավելցուկն առաջացել է նաև Ռուսաստանի կողմից կիրառած մթերային էմբարգոյի պատճառով: Բացի կաթի գնումից՝ գյուղացիներին տրամադրվելու է ևս 420 մլն եվրո՝ խոզի մսի և կաթի ավելցուկի պահպանման պայմաններն ապահովելու համար:

«Մենք պատրաստվում ենք ապահովել ԵՄ-ում արտադրված մթերքների ներգրավվածության բարձր մակարդակը ԵՄ քաղաքացիների, փախստականների և ներգաղթյալների համար այս ծանր մարդասիրական ճգնաժամի լուծման համար», - ասել է Հոգանը՝ հավելելով, որ հանձնաժողովը նաև ակտիվորեն համագործակցում է բարեգործական կազմակերպությունների հետ՝ փախստականներին սննդամթերքով ապահովելու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը