Լրահոս

16.09.2015 12:42


Բժիշկները պայքարում են վթարի ենթարկված երիտասարդ Օսիպյանների կյանքի համար

Բժիշկները պայքարում են վթարի ենթարկված երիտասարդ Օսիպյանների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտայի Գյուլիքեխյան փողոցի խաչմերուկում «Nissan» մակնիշի 34 CՍ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև հարվածել պողոտայի թիվ 33 հասցեի երկաթե դարպասին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 2-րդ շենքի բնակիչներ, 24-ամյա Արամ Օսիպյանը և 20-ամյա Հայկ Օսիպյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազգականներն են, սակայն, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. պարզապես ազգանունն է համընկել:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը