Ասադ. «Եթե ԵՄ–ին մտահոգում է փախստականների ճակատագիրը, պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը» (տեսանյութ)
Ռուսական ԶԼՄ–ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատմել է՝ որտեղ է տեսնում Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի սկզբնապատճառը, և որոնք են այդ խնդրի լուծման ուղիները։
Ասադը կոչ է արել բոլոր ուժերին կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարում՝ շեշտելով, որ սիրիացիների համար հաջողության հասնելու կարևոր միջոցներն են երկխոսությունն ու քաղաքական գործընթացը։
«Եթե մենք այսօր հարցնենք ցանկացած սիրիացու՝ ի՞նչ է նա ուզում հիմա, առաջին պատասխանը կլինի՝ անվտանգություն ու կայունություն բոլորի ու յուրաքանչյուրի համար։ Քաղաքական ուժերը, ինչպես կառավարության ներսում, այնպես էլ իշխանությունից դուրս, պարտավոր են համախմբվել սիրիական ժողովրդի պահանջների շուրջ»,–«RT»–ին ասել է Ասադը։
Սիրիացի առաջնորդն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարի կոչով է ցանկանում դիմել բոլո՛ր ուժերին։
Ասադը նաև իր կարծիքն է հայտնել Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի պատճառների վերաբերյալ։
«Հարցն այն չէ՝ ընդունում է, թե չի ընդունում Եվրոպան փախստականներին, այլ այն, որ չեզոքացված չէ նշված խնդրի սկզբնապատճառը։ Եթե եվրոպացիներին անհանգստացնում է փախստականների ճակատագիրը, թող դադարեցնեն աջակցել ահաբեկիչներին։ Մենք պետք է շարունակենք երկխոսությունը համերաշխության հասնելու համար։ Սակայն եթե մենք իրական առաջընթաց ենք ուզում, ապա դա անհնար է, քանի դեռ մարդիկ են զոհվում, քանի դեռ շարունակվում է արյունահեղությունը, և քանի դեռ մարդիկ լիարժեք անվտանգություն չեն զգում։ Մենք չենք կարող որևէ բան իրագործել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել ահաբեկչությանը Սիրիայում»։
Ասադը նաև անդրադարձել է Սիրիայի տարածքում էթնիկ փոքրամասնությունների՝ քրդերի հարցին։
«Քրդերը սիրիական հասարակության մի մասն են. նրանք օտար չեն, նրանք ապրում են այդ երկրում՝ ինչպես արաբները, չերքեսները, հայերը և այլ ազգությունների ու դավանանքի ներկայացուցիչներ են դարեր ի վեր գոյակցում Սիրիայում։ Հայտնի չէ՝ երբ են նրանցից ոմանք հայտնվել այդ տարածաշրջանում, սակայն առանց նրանց Սիրիայում անհնար է մոնոլիտ հասարակության գոյությունը»,–ասել է սիրիացի առաջնորդը։

7or.am