Աշխարհ

16.09.2015 10:53


Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բախումները շարունակվում են

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բախումները շարունակվում են

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներն այսօր ևս շարունակվում են։ Սպանվել է 3, վիրավորվել՝ 1 ուժային, ձերբակալվել է 13 մարդ։

Մասնավորապես, Մուշ նահանգի Բուլանըք գավառում PKK-ի երիտասարդական թևի անդամները պայթուցիկեր են նետել դատարանի շենքի վրա։

Ստամբուլի Քարթալ, Սանջաքթեփե, Սուլթանբեյլի, Աթաշեհիր և Բաղջըլար թաղամասերում էլ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 13 զինյալ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Իսկ Հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի Բարըշ շրջանում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա։ Զոհվել է 3 ոստիկան, 1-ը՝ վիրավորվել։

«Անադոլուն» հայտնում է, որ Ստամբուլի մի շարք շրջաններում ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսել: Ձերբակալվել է 10 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը