Կարծիք

16.09.2015 10:30


Բա մենք էլ ենք ասում՝ մի հատ «ոչ» ասենք՝ Սերժի հազար ու մի ցավից պրծնենք

Բա մենք էլ ենք ասում՝ մի հատ «ոչ» ասենք՝ Սերժի հազար ու մի ցավից պրծնենք

Մարգարիտ Եսայան. «Տատս ասում էր՝ մի «ՈՉ»-ը հազար ցավից փրկում է»:
Մարգարիտ Եսայանը լրիվ «Ոչ»-ի ճակատի համար է ելույթ ունեցել:
Բա մենք էլ ենք ասում՝ մի հատ «ոչ» ասենք՝ Սերժի հազար ու մի ցավից պրծնենք:
***

Մարգարիտ Եսայանն իրականում հստակություն է մտցնում սահմանադրական հանրաքվեի հարցում: Ով Սերժ Սարգսյանին իրենից լավն է համարում՝ պետք է «այո» ասի, իսկ ով իրեն Սերժ Սարգսյանից ավելի լավ է համարում՝ պետք է «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին:

Մի խոսքով, Մարգարիտ Եսայանն «այո» ասող քաղաքացիներին շատ ծանր վիճակում է դրել:
***

Մարգարիտ Եսայանը հստակ ասել է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար է Սահմանադրությունը փոխվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը 2 տարի է՝ կոկորդ էր ճղում, որ ժողովրդավարության համար են փոխում:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը