Ասադը հաստատել է Իրանի կողմից Սիրիային ռազմական տեխնիկայի մատակարարման լուրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ–ն ճիշտ չի հասկանում՝ «ռազմական աջակցությունն» ինչ է, թեև Իրանն իրոք ռազմատեխնիկա է մատակարարում Սիրիային։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Ասադի խոսքով՝ Թեհրանը զորք չի ուղարկել Սիրիայի տարածք։
«Բնականաբար, Սիրիայի և Իրանի միջև ռազմական մասնագետների փոխանակում տեղի է ունենում։ Սակայն դա կատարվել է մշտապես։ Իհարկե, նման փոխգործակցությունն ակտիվանում է պատերազմի պայմաններում»,–հավելել է Ասադը։
Նա ընդգծել է, որ Իրանի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը նպաստում է պատերազմում Սիրիայի ամրությանը։
Նշենք՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ ռուսական իշխանությունների կողմից Ասադի ռեժիմին աջակցությունը հանգեցնում է հակամարտության սրման ռիսկի։

7or.am