Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում էր կիսադատարկ դահլիճում
Ինչպես հայտնել էինք, այսօր մեկնարկած հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի քառօրյայում քննարկվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը։
ԱԺ–ում այն ներկայացնում է Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ ՎարդանՊողոսյանը, ում երկու ժամ էր հատկացված նախագծին ծանոթացնելու համար։ Ընդմիջումից հետո, սակայն, պատգամավորների մեծ մասը չի վերադարձել, և սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայացվել է կիսադատարկ դահլիճում։
Իսկ Վարդան Պողոսյանի ելույթի ավարտին խափանվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսափողը։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում էր կիսադատարկ դահլիճում
Ինչպես հայտնել էինք, այսօր մեկնարկած հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի քառօրյայում քննարկվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը։
ԱԺ–ում այն ներկայացնում է Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, ում երկու ժամ էր հատկացված նախագծին ծանոթացնելու համար։ Ընդմիջումից հետո, սակայն, պատգամավորների մեծ մասը չի վերադարձել, և սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայացվել է կիսադատարկ դահլիճում։
Իսկ Վարդան Պողոսյանի ելույթի ավարտին խափանվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսափողը։
7or.am