Աշխարհ

15.09.2015 19:55


Չինուհին 227 հազ դոլար արժողությամբ ալմաստ է կուլ տվել (լուսանկարներ)

Չինուհին 227 հազ դոլար արժողությամբ ալմաստ է կուլ տվել (լուսանկարներ)

Մեծ սկանդալ է հասունացել Թայլանդում: «CNN»-ի փոխանցմամբ՝ Սուվարնաբհումի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 30-ամյա չինուհի Ձյան Սյուլյանին, ով Բանգկոկում ընթացող ցուցահանդեսից գողացել է 6-կարատանոց ալմաստ, որի արժեքը կազմում է 227 հազ դոլար:

Կինը կուլ է տվել թանկարժեք քարը՝ այն երկրից դուրս հանելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ` չինուհուն և նրա ընկերոջը` 30-ամյա Հի Ինգին, ձերբակալել են այն բանից հետո, երբ օդանավակայանի աշխատակիցները համեմատել են նրան ոստիկանության կողմից տարածված ենթադրյալ հանցագործի նկարագրի հետ:

Երբ կնոջ իրերի ուսումնասիրությունը որևէ արդյունք չի տվել, նրան խնդրել են ռենտգեն անցնել: Սկզբում հանցագործն ամեն ինչ հերքել է՝ պնդելով, որ Թայլանդում ընդամենն անցկացնում էր իր հանգիստը, սակայն որոշ ժամանակ անց խոստովանել է գողությունը։

3 օր շարունակ Սյուլյանը գտնվում էր հիվանդանոցում, քանի որ հրաժարվում էր սնունդ ընդունելուց, և բժիշկներին չէր հաջողվում դուրս բերել թանկարժեք քարը նրա ստամոքսից: Արդյունքում՝ բժիշկները ստիպված են եղել դիմել կոլոնոսկոպիային:

Այժմ կնոջը սպառնում է 3 տարվա ազատազրկում և խոշոր տուգանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը