Աշխարհ

15.09.2015 13:00


Պուտին. «ՌԴ աջակցության բացակայության դեպքում Սիրիայում իրավիճակն ավելի աղետալի կլիներ, քան Լիբիայում»

Պուտին. «ՌԴ աջակցության բացակայության դեպքում Սիրիայում իրավիճակն ավելի աղետալի կլիներ, քան Լիբիայում»

Դուշանբեում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ աջակցության բացակայության դեպքում Սիրիայում իրավիճակն ավելի աղետալի կլիներ, քան Լիբիայում։ Պուտինի խոսքով՝ նաև ավելի շատ կլիներ փախստականների հոսքը։

ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք կշարունակեն ռազմատեխնիկական օգնություն տրամադրել Սիրիային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։

«Տրամադրել ենք և շարունակելու ենք տրամադրել ռազմատեխնիկական օգնություն։ Նաև կոչ ենք անում այլ երկրներին միանալ մեզ»,–նշել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը