Վոլոգդայում հանցագործը ներկով ազնվացեղ էր դարձնում թափառող կենդանիներին
Ուշագրավ խարդախություն է բացահայտվել ՌԴ Վոլոգդայում: ՆԳՆ պետական տարածաշրջանային վարչության մումուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել հանցագործի, ով ներկում էր թափառող կենդանիներին և համացանցի միջոցով վաճառում որպես զտարյուն:
Քննիչներին հաջողվել է բացահայտել խարդախության 40 դեպք:
Նշվում է, որ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով տղամարդը պարբերաբար վերցնում էր հարևանների ազնվացեղ շանը և ներկայացնում նրան որպես վաճառքի հանված քոթոթի մայր:
Խարդախությունների շղթան բացահայտելու գործում ոստիկանության աշխատակիցներին օգնել են խաբված մարդիկ, որոնց կենդանիները որոշ ժամանակ անց կա՛մ փոխում էին գույնը, կա՛մ հիվանդանում և սատկում, ինչի պատճառով մարդիկ դիմում էին ոստիկանություն:
Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ «Խարդախություն» հոդվածով:

7or.am