Լրահոս

15.09.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 11-ից 15-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 11-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը: Բացահայտվել է գողության` 21, խարդախության` 15, յուրացման` 3, խուլիգանության` 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 2, խարդախության 3 և յուրացման 1 դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը