Նյու Յորքի բանտի աշխատակցուհին ընկճախտի պատճառով է օգնել փախչել մարդասպաններին
ԱՄՆ Նյու Յորքի բանտի աշխատակցուհին ընկճախտի և ընտանեկան խնդիրների պատճառներով է օգնել բանտարկյալներին փախչել բանտից:
Ինչպես տեղեկացնում է «The Independent»-ը, 51-մյա Միտչելը պատմել է, որ հանցագործների հետ ընկերանալուց հետո նրանց է փոխանցել փախուստի դիմելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները:
Կինն ընդգծել է, որ բանտարկյալների հետ իր հարաբերություններում չի եղել սեռական որևէ ենթատեքստ, և նրանց ուշադրությունը պարզապես օգնում էր բանտի նախկին աշխատակցուհուն իր կյանքի ծանր ժամանակաշրջանում:
«Այն ժամանակ ես զգում էի, որ ամուսինս այլևս չի սիրում ինձ: Ես տառապում էի ընկճախտով։ Կարծում եմ՝ նրանք նկատել են իմ թուլությունը», - պատմել է Միտչելը:
Այժմ նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում հանցագործների փախուստին աջակցելու համար:
«Ես ցավում եմ իմ արածի համար: Եթե կարողանայի՝ ամեն ինչը հետ կվերադարձնեի: Սակայն ես չեմ կարող և արժանի եմ պատժի», - խոստովանել է Միտչելը:

7or.am