Լրահոս

15.09.2015 12:03


27-ամյա հարսը քաշել է սկեսուրի ոտքից ու գցել աստիճաններից

27-ամյա հարսը քաշել է սկեսուրի ոտքից ու գցել աստիճաններից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1958 թ. ծնված Դարյա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, տան 2-րդ հարկ տանող աստիճանների վրա վիճաբանության ժամանակ հարսը` 1988 թ. ծնված Էմմա Շ.-ն, քաշել է ոտքից, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել աստիճանների վրա և ստացել վնասվածքներ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Էմմա Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը