«iPhone 6S»-ի մասերի ինքնարժեքը կազմել է 234 դոլար
Մասնագետները հաշվարկել են, որ 64 ԳԲ հիշողություն ունեցող «iPhone 6S»-ի մասերի ինքնարժեքը կազմում է 234 դոլար:
«Bussiness Insider»-ի փոխանցմամբ` ամենաթանկը սմարթֆոնի կիսահաղորդչային մասերն են, որոնց արժեքը կազմում է 127 դոլար: Այդ գումարի մեջ են մտնում բջջային մոդուլները, որոնց արժեքը կազմում է 36 դոլար, պրոցեսոր «A9»՝ 25 դոլար, ինչպես նաև տարբեր սենսորներ, այդ թվում՝ մատնահետքերի տեսածրիչը և «NFC» մոդուլը, որոնց արժեքը կազմում է մոտ 22 դոլար:
Իսկ ահա 64 ԳԲ հիշողության գինը կազմում է 20 դոլար: Մնացած գումարը ծախսվում է տեսախցիկի, մարտկոցի և սմարթֆոնի այլ մասերի վրա:
Նշվում է, որ թեև ինքնարժեքով 234–դոլարանոց «iPhone 6S»-ը վաճառվելու է 749 դոլարով, դա չի նշանակում, որ ընկերության 1 սմարթֆոնից ստացած մաքուր եկամուտը կազմում է 515 դոլար, քանի որ «Apple»-ը բավականին մեծ գումարներ է ծախսում արտադրության, լոգիստիկայի և արտադրանքը վաճառելու վրա:

7or.am