Լրահոս

15.09.2015 10:24


Կիևյան կամրջի տակ «Օպել Վեկտրա»–ն բախվել է արգելապատնեշին

Կիևյան կամրջի տակ «Օպել Վեկտրա»–ն բախվել է արգելապատնեշին

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08.18-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 35 OD 403 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1984 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը