Սիրիական Քրդստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել
Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Հասեքե քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել են «Իսլամական պետության» զինյալները։ Ականապատ մեքենաներից մեկը պայթեցվել է Հաշմանե քաղաքի հյուսիսում, մյուսը՝ Էլ–Մահաթթա կենտրոնական թաղամասում։
Ահաբեկիչները գրոհել են քրդական «ասաիշ» ներքին անվտանգության ուժերի կայանները։
Դամասկոսից 612 կմ հեռավորությամբ գտնվող Հասեքե քաղաքը համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Այն հուլիսի 28–ին ազատագրվել է «Իսլամական պետության» զինյալներից քրդական ինքնապաշտպանական ուժերի և արաբական ցեղի աշխարհազորայինների կողմից։

7or.am