Աշխարհ

15.09.2015 07:55


ԱՄՆ գլխավոր դատախազը նոր մեղադրանքներ է խոստացել ՖԻՖԱ–ի կոռուպցիայի գործով

ԱՄՆ գլխավոր դատախազը նոր մեղադրանքներ է խոստացել ՖԻՖԱ–ի կոռուպցիայի գործով

ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարել է, որ նոր մեղադրանքներ կառաջադրվեն ֆիզիկական և իրավաբանական տարբեր անձանց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոռուպցիայի գործով։

«Մեր հետաքննությունն ակտիվ փուլում է գտնվում և զգալիորեն ընդլայնվել է մայիսից։ Սպասվում է լրացուցիչ մեղադրանքների հարուցում ֆիզիկական և իրավաբանական տարբեր անձանց նկատմամբ»,–Լինչի խոսքերն է մեջբերում «Reuters»–ը։

Հիշեցնենք՝ մայիսի 27–ին կոռուպցիայի մեղադրանքով ՖԻՖԱ–ի միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը