Աշխարհ

15.09.2015 07:40


ՌԴ–ում Սիրիայի դեսպան. «Սիրիայում ռուս զինվորականներ չկան»

ՌԴ–ում Սիրիայի դեսպան. «Սիրիայում ռուս զինվորականներ չկան»

ՌԴ–ում Սիրիայի դեսպան Րիադ Հադդադը հերքել է Սիրիայի տարածքում ռուս զինվորականների ներկայության մասին տեղեկատվությունը։

«Մենք արդեն 30–40 տարի է, ինչ համագործակցում ենք Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Այո, մենք ստանում ենք զենք, ռազմական տեխնիկա. այդ ամենն արվում է համաձայն մեր երկու երկրների միջև կնքված պայմանագրերի... Բայց ռուս զինվորականների մասին այդ խոսակցությունները սուտ են, որը տարածվում է արևմտյան երկրների, ԱՄՆ–ի կողմից»,– դեսպանի՝ «Россия 24»–ի եթերում ասած խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Սակայն ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել էր Սիրիայում ռուս զինվորականների ներկայության մասին տեղեկատվությունը։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից հայտարարել էին, որ ռուսական տեխնիկայի ու զինվորականների շարժը Սիրիայում ՌԴ ծրագրերն են՝ օդային առաջավոր բազա ստեղծել Լաթաքիայում։ ԱՄՆ–ը նաև մեղադրել էր ՌԴ–ին Սիրիայում զրահամեքենաներ տեղակայելու համար։

Դեսպանը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հակամարտող կողմերի միջև բանակցություններ անցկացնել Մոսկվայում, այնուհետև՝ Ժնևում։

Ըստ Հադդադի՝ Մոսկվայի 3–րդ կոնֆերանսը հիմք կհանդիսանա Ժնևի 3–րդ կոնֆերանսի համար։

«Մենք պատրաստ ենք դրան. մենք դեմ չենք սիրիա–սիրիական ցանկացած երկխոսության»,–ասել է Հադդադը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը