Քաղաքական

14.09.2015 20:20


ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել

2015թ. սեպտեմբերի 13-ին հանրապետության թվով 22 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ն:
ՀՀ ԿԸՀ–ից հայտնում են, որ սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը