Լրահոս

14.09.2015 16:57


Որդու սպանության վրեժը փորձել է լուծել սպանողի տունը հրդեհելով

Որդու սպանության վրեժը փորձել է լուծել սպանողի տունը հրդեհելով

Լոռու մարզի Կուրթան գյուղում սեպտեմբերի 12-ին հրդեհ էր բռնկվել: Հրդեհվել էր Գևորգյանների տունը:

«Փաստինֆո»–ի տեղեկություններով, սակայն, հրդեհը պատահական չէր: Այն սերտորեն կապված է գյուղում շուրջ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած աղմկոտ ողբերգական մեկ այլ հանցագործության հետ:
Օգոստոսի 28-ին Կուրթանում դանակահարվել էր 16-ամյա Վարդան Գևորգյանը: Նույն օրը նա «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» ընդունվել էր Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ Վարդանին դանակահարել էր 22-ամյա համագյուղացի Սեյրան Գևորգյանը:
Սպանվողի հայրը որոշել է յուրովի վրեժխնդիր լինել որդուն սպանողից՝ հրդեհելով վերջինի տունը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը