Ֆրանսիայում «Femen»-ի կիսամերկ ակտիվիստուհիները խափանել են մահմեդական կոնֆերանսը (տեսանյութ)
Աղմկահարույց դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայի Պոնտուազ քաղաքում: «PUBLIKA»-ի փոխանցմամբ՝ մահմեդական կոնֆերանսի ընթացքում «Femen» կազմակերպության ակտիվիստուհիները բարձրացել են բեմ, մերկացել և սկսել կարգախոսներ վանկարկել: Աղջիկների մարմնին «Ես ոչ մեկին չեմ պատկանում. ես ինքս եմ իմ մարգարեն» գրառումն է եղել։
Կոնֆերանսի մասնակիցները որևէ կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին՝ նախընտրելով հեռանալ: Միջադեպին խառնվել են անվտանգության աշխատակիցները, որոնք բեմից ցած են գցել ակտիվիստուհիներին և ծեծել նրանց, ինչից հետո փոխանցել են ոստիկանությանը։
Նշվում է, որ անկարգությունների համար Femen-ցիները գտնվում են կալանքի տակ:

7or.am