Սլովակիան կարգելափակի ներգաղթյալների բաշխման պարտադիր քվոտաների վերաբերյալ ցանկացած որոշում
Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք ԵՄ անդամ-պետությունների հանդիպմանը Սլովակիան արգելափակելու է երկրների միջև ներգաղթյալների բաշխման պարտադիր քվոտաների վերաբերյալ ցանկացած որոշում: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
«Ես ունեմ կառավարության և խորհրդարանի թույլտվությունը՝ վետո կիրառելու քվոտաների մասին ցանկացած հարցի վերաբերյալ, քանի որ դրանք անիմաստ են. անմիջապես ուղղված են փախստականների դեմ և որևէ կերպ չեն լուծում ճգնաժամը», - ասել է Կալինյակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԵՄ 28 անդամ երկրների ներքին գործերի նախարարներն արտակարգ հանդիպում են անցկացնելու, որի ժամանակ քննարկվելու են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի կողմից արված առաջարկությունները` կապված ներգաղթյալների բաշխման հետ:

7or.am