Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված խոշոր հրդեհը 400 շինություն է ոչնչացրել։ Դրանց թվում 2 բազմահարկ բնակելի շինություն է և 10 արդյունաբերական ձեռնարկություն։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Լեյք շրջանում առնվազն 100 տուն է վնասվել անտառային հրդեհների պատճառով, Սակրամենտոյից հարավ-արևելք՝ 81 տուն և 51 տնտեսություն։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է մեկ հրշեջ։ Եվս չորսը այրվածքներ և վնասվածքներ է ստացել։
Հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի իշխանությունները Սան–Անդրեաս քաղաքի 2,7 հազար բնակիչներին խորհուրդ են տվել լքել իրենց տները։
Լեյք և Նապա շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։
Խոշոր հրդեհներ են նաև Ամադոր և Կալավերաս շրջաններում։ Այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3,3 հազար հրշեջ, 178 մարտական հաշվարկ և 16 ուղղաթիռ։ Հրդեհը տարածվել է 26,3 հա տարածքի վրա։ Ավելի քան 3 հազ բնակիչ տարհանվել է։
Նշենք, որ ԱՄՆ արևմուտքում անտառային հրդեհների դեմ պայքարի համար 2015թ. ծախսվել է 1,23 մլրդ դոլար։ Ինը տարվա մեջ առաջին անգամ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ամերիկյան զինծառայողները։ Հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 13 հազ մարդ, որոնցից 4 հազ–ըմանր հանցագործության համար կալիֆոռնիական բանտերում պատիժ կրող դատապարտյալներն են։
Կալիֆոռնիայում հրդեհը 400 շինություն է ոչնչացրել
Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված խոշոր հրդեհը 400 շինություն է ոչնչացրել։ Դրանց թվում 2 բազմահարկ բնակելի շինություն է և 10 արդյունաբերական ձեռնարկություն։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
Լեյք շրջանում առնվազն 100 տուն է վնասվել անտառային հրդեհների պատճառով, Սակրամենտոյից հարավ-արևելք՝ 81 տուն և 51 տնտեսություն։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է մեկ հրշեջ։ Եվս չորսը այրվածքներ և վնասվածքներ է ստացել։
Հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի իշխանությունները Սան–Անդրեաս քաղաքի 2,7 հազար բնակիչներին խորհուրդ են տվել լքել իրենց տները։
Լեյք և Նապա շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։
Խոշոր հրդեհներ են նաև Ամադոր և Կալավերաս շրջաններում։ Այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3,3 հազար հրշեջ, 178 մարտական հաշվարկ և 16 ուղղաթիռ։ Հրդեհը տարածվել է 26,3 հա տարածքի վրա։ Ավելի քան 3 հազ բնակիչ տարհանվել է։
Նշենք, որ ԱՄՆ արևմուտքում անտառային հրդեհների դեմ պայքարի համար 2015թ. ծախսվել է 1,23 մլրդ դոլար։ Ինը տարվա մեջ առաջին անգամ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ամերիկյան զինծառայողները։ Հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 13 հազ մարդ, որոնցից 4 հազ–ը մանր հանցագործության համար կալիֆոռնիական բանտերում պատիժ կրող դատապարտյալներն են։
7or.am